ԻՍՐԱՅԵԼԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹԵԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀՐԱՄԱՅԵԼ Է ՊԱՏՐԱՍՏՈՒԵԼ<br /> ԼԱՅՆԱՄԱՍՇՏԱԲ ԳՈՐԾՈՂՈՒԹԵԱՆ ԳԱԶԱՅԻ ՅԱՏՈՒԱԾՈՒՄ<br />


ԻՍՐԱՅԵԼԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹԵԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀՐԱՄԱՅԵԼ Է ՊԱՏՐԱՍՏՈՒԵԼ
ԼԱՅՆԱՄԱՍՇՏԱԲ ԳՈՐԾՈՂՈՒԹԵԱՆ ԳԱԶԱՅԻ ՅԱՏՈՒԱԾՈՒՄ

  • 11-02-2008 18:52:00   |   |  Միջազգային
ԹԵԼ ԱՒԻՒ, 11 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իսրայելի պաշտպանութեան նախարար Էհուդ Բարաքը բանակին հրամայել է պատրաստուել լայնամասշտաբ գործողութեան Գազայի յատուածում, երկրի հարաւային շրջանների հրթիռակոծություններին վերջ դնելու համար: Այս մասին նա յայտարարել է արտաքին քաղաքականութեան եւ պաշտպանութեան հարցերի խորհրդարանական յանձնաժողովի նիստում: «Բանակը պատրաստ է լայնածաւալ գործողութեան` կշռադատելով բոլոր տարբերակներն ու սցենարները»,- ասել է նա: Բարաքը նաեւ յայտնել է, որ անվտանգութեան ուժերն արդէն հիմա «շուրջօրեայ գործողութիւններ են իրականացնում եւ նոյնիսկ ընդլայնելու են իրենց գործողութիւնները»: Նրա տուեալներով, միայն վերջին օրերին պաղեստինեան անկլաւում ոչնչացուել են 60-ից աւելի ծայրահեղականներ, իսկ վերջին 4 ամիսներին` մօտ 200 գրոհայիններ:
  -   Միջազգային