ՎԱՐԴԱՆ ԽՈՋԱՅԱՆԸ ՃԱՆԱՉՎԵՑ «ՄՈՍԿՎԱ ՕՓԵՆ»-Ի «Բ» ԽՄԲԻ ՄՐՑԱՇԱՐԻ<br /> ՀԱՂԹՈՂ<br />


ՎԱՐԴԱՆ ԽՈՋԱՅԱՆԸ ՃԱՆԱՉՎԵՑ «ՄՈՍԿՎԱ ՕՓԵՆ»-Ի «Բ» ԽՄԲԻ ՄՐՑԱՇԱՐԻ
ՀԱՂԹՈՂ

  • 11-02-2008 14:08:00   | Ռուսաստան  |  Սպորտ
ՄՈՍԿՎԱ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Փետրվարի 10-ին Ռուսաստանի մայրաքաղաքում ավարտվեց «Մոսկվա օփեն» միջազգային մրցաշարը, որին մասնակցեցին շուրջ 1200 շախմատիստ-շախմատիստուհիներ: «Ա» խմբի մրցաշարում 9 հնարավորից 7,5 միավոր վաստակեց եւ հաղթող ճանաչվեց Արտյոմ Տիմոֆեեւը (Ռուսաստան): Հայաստանի պատվիրակներից լավագույնը Կարեն Ասրյանն էր, որը 6 միավորով բաժանեց 22-44-րդ տեղը: «Բ» խմբում 8,5 միավորով միանձնյա հաղթող դարձավ Վարդան Խոջայանը: Տիգրան Գասպարյանը վաստակեց 7,5 միավոր եւ բաժանեց 3-8-րդ տեղը: Կանանց պայքարում Էլինա Դանիելյանը 6,5 միավորով բաժանեց 6-11-րդ տեղը:
Նոյյան տապան  -   Սպորտ