ՎԱՐԴԱՆ ԽՈՋԱՅԵԱՆԸ ՃԱՆԱՉՈՒԵՑ «ՄՈՍԿՈՒԱ ՕՓԵՆ»-Ի «Բ» ԽՄԲԻ ՄՐՑԱՇԱՐԻ
ՅԱՂԹՈՂ
11-02-2008 14:08:00 | Ռուսաստան | Սպորտ
ՄՈՍԿՈՒԱ, 11 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փետրուարի 10-ին
Ռուսաստանի մայրաքաղաքում աւարտուեց «Մոսկուա օփեն» միջազգային
մրցաշարը, որին մասնակցեցին շուրջ 1200
շախմատիստ-շախմատիստուհիներ: «Ա» խմբի մրցաշարում 9 հնարաւորից 7,5
միաւոր վաստակեց եւ յաղթող ճանաչուեց Արտյոմ Տիմոֆեեւը (Ռուսաստան):
Հայաստանի պատուիրակներից լաւագոյնը Կարեն Ասրեանն էր, որը 6
միաւորով բաժանեց 22-44-րդ տեղը:
«Բ» խմբում 8,5 միաւորով միանձնեայ յաղթող դարձաւ Վարդան
Խոջայեանը: Տիգրան Գասպարեանը վաստակեց 7,5 միաւոր եւ բաժանեց
3-8-րդ տեղը:
Կանանց պայքարում Էլինա Դանիելեանը 6,5 միաւորով բաժանեց
6-11-րդ տեղը: