ՅԱԱՊ ԴԵ ՀՈՈՊ ՍԽԵՖԵՐ. ՆԱՏՕ-Ն ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԿՈՍՈՎՈՅՈՒՄ ՄԵԾ<br /> ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ<br />


ՅԱԱՊ ԴԵ ՀՈՈՊ ՍԽԵՖԵՐ. ՆԱՏՕ-Ն ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԿՈՍՈՎՈՅՈՒՄ ՄԵԾ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

  • 08-02-2008 17:50:00   | Լիտվա  |  Միջազգային
ՎԻԼՆՅՈՒՍ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՆԱՏՕ-ն պետք է ապահովի անվտանգությունը Կոսովոյում, անկախ նրանից, թե ինչպես կլուծվի նրա ճակատագիրը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Նովոստի» գործակալությունը, Վիլնյուսում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերը: «Կոսովոյին մեծ փոփոխություններ են սպասում, եւ մենք պետք է ուժեղացնենք մեր դիրքերն այնտեղ... ՆԱՏՕ-ն չի ցանկանում հիմնական դեր խաղալ Կոսովոյում, բայց այսօր մենք պետք է ապահովենք անվտանգությունը: Պետք է պաշտպանենք ե'ւ մեծամասնությանը, ե'ւ փոքրամասնությանը: Պետք է ամրացնենք մեր ուժերը Կոսովոյում»,- ասել է նա` ավելացնելով, որ ՆԱՏՕ-ն պարտավոր է վճռականորեն գործել բոլոր նրանց դեմ, ովքեր կփորձեն խախտել կայունությունն այդ տարածաշրջանում:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play