ՅԱԱՊ ԴԵ ՀՈՈՊ ՍԽԵՖԵՐ. ՆԱՏՕ-Ն ՊԱՏՐԱՍՏՒՈՒՄ Է ԿՈՍՈՎՈՅՈՒՄ ՄԵԾ
ՓՈՓՈԽՈՒԹԻՒՆՆԵՐԻ
08-02-2008 17:50:00 | | Միջազգային
ՎԻԼՆԻՒՍ, 8 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՆԱՏՕ-ն պէտք է ապահովի
անվտանգութիւնը Կոսովոյում, անկախ նրանից, թէ ինչպէս կլուծուի նրա
ճակատագիրը: Այս մասին, ինչպէս հաղորդում է «Նովոստի»
գործակալութիւնը, Վիլնիւսում յայտարարել է ՆԱՏՕ-ի գլխաւոր
քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերը:
«Կոսովոյին մեծ փոփոխութիւններ են սպասում, եւ մենք պէտք է
ուժեղացնենք մեր դիրքերն այնտեղ... ՆԱՏՕ-ն չի ցանկանում հիմնական
դեր խաղալ Կոսովոյում, բայց այսօր մենք պէտք է ապահովենք
անվտանգութիւնը: Պէտք է պաշտպանենք ե'ւ մեծամասնութեանը, ե'ւ
փոքրամասնությանը: Պէտք է ամրացնենք մեր ուժերը Կոսովոյում»,- ասել
է նա` աւելացնելով, որ ՆԱՏՕ-ն պարտաւոր է վճռականօրէն գործել բոլոր
նրանց դէմ, ովքեր կփորձեն խախտել կայունութիւնն այդ
տարածաշրջանում: