108 ՏԱՐԵԿԱՆ ՀԱՍԱԿՈՒՄ ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ<br /> ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆԸ<br />


108 ՏԱՐԵԿԱՆ ՀԱՍԱԿՈՒՄ ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ
ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆԸ

  • 07-02-2008 20:10:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ֆլորիդայում 108 տարեկան հասակում վախճանվել է Առաջին համաշխարհային պատերազմի վետերան Հարրի Ռիչարդ Լենդիսը: Այս մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները` վկայակոչելով «Associated Press» գործակալությանը: Հ.Ռ.Լենդիսը 1918թ. զինվորական ծառայության էր անցել բանակում եւ Առաջին համաշխարհային պատերազմի ողջ մնացած միայն երկու հայտնի ամերիկացի վետերաններից մեկն էր: Ըստ Վետերանների հարցերով ԱՄՆ նախարարության` ամերիկացի մյուս վետերանը 107-ամյա Ֆրենկ Բաքլսն է, ով ապրում է Արեւմտյան Վիրջինիայում: Վաշինգտոն նահանգի Սփոքեյն քաղաքում է ապրում նաեւ պատերազմի վետերան 107-ամյա Ջոն Բաբքոքը, որը ծառայել է կանադական բանակում: Հ.Ռ.Լենդիսը պատերազմի ավարտին պատրաստվում էր որպես ԱՄՆ բանակի զորակոչիկ, բայց երբեք չի ուղարկվել արտասահման: Սակայն Վետերանների հարցերով նախարարությունը նրան համարում է այն 4,7 մլն մարդկանցից մեկը, ովքեր ծառայում էին Աշխարհամարտի ժամանակ: Հ.Ռ.Լենդիսը գերմանացիների դեմ նորից կռվելու համար դիմել էր 1941թ.` Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, սակայն 42 տարեկանում մերժում էր ստացել` որպես մեծ տարիք ունեցող:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play