ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՌԴ-Ի ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԵՏ<br /> ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՆՑԵԼ ԵՆ ԼԻԱԿԱՏԱՐ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ»<br />


ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՌԴ-Ի ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԵՏ
ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՆՑԵԼ ԵՆ ԼԻԱԿԱՏԱՐ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ»

  • 06-02-2008 19:40:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի հայաստանյան այցի շրջանակներում կայացած «բանակցություններն անցել են լիակատար փոխընբռնման պայմաններում»: Այս մասին ՀՀ Ազգային Ժողովի փետրվարի 6-ի նիստում հայտնեց վարչապետ Սերժ Սարգսյանը: Ըստ նրա` նույն օրը կողմերը ստորագրել են վեց փաստաթուղթ` ի լրումն նախկինում ստորագրված 170 փաստաթղթի: «Մենք Ռուսաստանի կառավարության ղեկավարի այցը դիտարկել ենք որպես անցյալ տարվա աշնանը Մոսկվա կատարած իմ այցի շարունակություն»,- ասաց վարչապետը` նշելով, որ անհրաժեշտություն էր առաջացել ամփոփելու այս ժամանակահատվածում կատարված աշխատանքի արդյունքները: Ս.Սարգսյանը նաեւ նշեց, որ երկու երկրների կառավարությունների ղեկվարների համոզմամբ համագործակցության 2007թ. արդյունքները գոհացուցիչ են. հայ-ռուսական ապրանքաշրջանառության ծավալը աճել է ավելի քան 60 տոկոսով եւ հասել 700 մլն ԱՄՆ դոլարի սահմանագծին: «Բայց նշեցինք նաեւ, որ կան բազմաթիվ ռեզերվներ եւ շատ կարճ ժամանակում մենք ուղղակի պարտավոր ենք այդ նիշը հասցնել 1 մլրդ ԱՄՆ դոլարի»,- հայտնեց Ս.Սարգսյանը: Նրա խոսքերով, «իրոք հնարավորությունները մեծ են», մասնավորապես, հաշվի առնելով հայկական երկաթուղին ռուսական երկաթուղուն կոնցեսիոն կառավարման տալու փաստը: Վարչապետի համոզմամբ, դա կնպաստի, որ ՌԴ-ում մեծ պահանջարկ ունեցող հայկական շինանյութերը մրցունակ լինեն այդ երկրի տարածքում:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play