ՂՐՂԶՍՏԱՆԸ ԻՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՆՈՏԱ<br /> Է ՀՂԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ<br />


ՂՐՂԶՍՏԱՆԸ ԻՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՆՈՏԱ
Է ՀՂԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ

  • 04-02-2008 17:43:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանում Ղրղզստանի դեսպանությունը Ռուսաստանում Ղրղզստանի քաղաքացիների սպանությունների առնչությամբ նոտա է հղել ՌԴ ԱԳՆ եւ ուղերձներ` ՌԴ ՆԳՆ եւ Գլխավոր դատախազություն: Ըստ Ռուսաստանում Ղրղզստանի դիվանագիտական ներկայացուցչության տվյալների, վերջին մեկ ամսվա ընթացքում ՌԴ տարածքում կատարվել է ղրղզ քաղաքացիների չորս սպանություն: Նոտայում «լուրջ մտահոգություն եւ խոր ափսոսանք է արտահայտվում հանրապետության քաղաքացիների եւ ամբողջությամբ վերցրած արտասահմանցիների նկատմամբ նման հանցագործությունների թվի մեծացման կապակցությամբ»: Դիվանագիտական գերատեսչությունը դիմել է ռուսական կողմին «ազգային անհանդուրժողականության հողի վրա կատարված այդ սարսափելի հանցագործությունների շտապ բացահայտման» եւ բոլոր մեղավորներին խստորեն պատժելու խնդրանքով:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play