ՂՐՂԶՍՏԱՆԸ ԻՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍՊԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԱՌՆՉՈՒԹԵԱՄԲ ՆՈՏԱ<br /> Է ՅՂԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ<br />


ՂՐՂԶՍՏԱՆԸ ԻՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍՊԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԱՌՆՉՈՒԹԵԱՄԲ ՆՈՏԱ
Է ՅՂԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ

  • 04-02-2008 17:43:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՈՒԱ, 4 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանում Ղրղզստանի դեսպանութիւնը Ռուսաստանում Ղրղզստանի քաղաքացիների սպանութիւնների առնչութեամբ նոտա է յղել ՌԴ ԱԳՆ եւ ուղերձներ` ՌԴ ՆԳՆ եւ Գլխաւոր դատախազութիւն: Ըստ Ռուսաստանում Ղրղզստանի դիւանագիտական ներկայացուցչութեան տուեալների, վերջին մէկ ամսուայ ընթացքում ՌԴ տարածքում կատարուել է ղրղզ քաղաքացիների չորս սպանութիւն: Նոտայում «լուրջ մտահոգութիվւն եւ խոր ափսոսանք է արտայայտւում հանրապետութեան քաղաքացիների եւ ամբողջութեամբ վերցրած արտասահմանցիների նկատմամբ նման հանցագործությունների թուի մեծացման կապակցութեամբ»: Դիւանագիտական գերատեսչութիւնը դիմել է ռուսական կողմին «ազգային անհանդուրժողականության հողի վրայ կատարուված այդ սարսափելի հանցագործությունների շտապ բացայայտման» եւ բոլոր մեղաւորներին խստօրէն պատժելու խնդրանքով:
  -   Միջազգային