ԱՎԵԼԻ ՔԱՆ 400 ՄԱՐԴ Է ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ ՉԻՆԱԿԱՆ<br /> ՊԵԼՄԵՆՆԵՐԻՑ<br />


ԱՎԵԼԻ ՔԱՆ 400 ՄԱՐԴ Է ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ ՉԻՆԱԿԱՆ
ՊԵԼՄԵՆՆԵՐԻՑ

  • 31-01-2008 20:21:00   | Ճապոնիա  |  Միջազգային
ՏՈԿԻՈ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ճապոնիայում շեշտակի ավելանում է չինական սառեցրած պելմեններից թունավորման դեպքերը: Վերջին տվյալներով, երկրի տարբեր մասերում 400-ից ավելի մարդ իրենց վատ են զգացել` համտեսելով այդ պելմենները: Սկանդալը սկսվել է չորեքշաբթի, երբ հայտնի է դարձել, որ առնվազն 10 մարդ երկու պրեֆեկտուրաներում հապճեպ հիվանդանոց են տեղափոխվել սուր սննդային թունավորման ախտանշաններով: Լաբորատոր ստուգման արդյունքում պելմեններում հայտնաբերվել է մետամիդոֆոս թունանյութ: ՉԺՀ-ում այն օգտագործվում է որպես միջատասպան: Մարդու մոտ այդ քիմիկատը առաջացնում է սրտխառնոց, փորհարինք եւ դողէրոցք: Ճապոնական բոլոր խանութներում շտապ կարգով առգրավվում է չինական արտադրության սառեցված մթերքը: Վտանգավոր են հայտարարվել ավելի քան 20 անուն ապրանք: Մարդիկ զանգվածաբար ետ են բերում կասկածելի ապարնքը: Բացվել են թեժ հեռախոսագծեր, որոնցով կարելի է տեղեկություններ ստանալ թունավոր պելմենների եւ թունավորման ախտանշանների մասին:
Նոյյան տապան  -   Միջազգային