ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՏՆՎՈՒՄ ԵՆ<br /> ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎՐԱ,- ԱՍՈՒՄ Է ՌԵԶԱ ԱԹՈՒՖԻՆ<br />


ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՏՆՎՈՒՄ ԵՆ
ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎՐԱ,- ԱՍՈՒՄ Է ՌԵԶԱ ԱԹՈՒՖԻՆ

  • 31-01-2008 18:40:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Հայ-իրանական մշակութային հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա եւ տարածաշրջանում դրանք կարելի է համարել օրինակելի»: Այս մասին հունվարի 31-ի ասուլիսում հայտարարեց Հայաստանում Իրանի դեսպանության մշակութային խորհրդական Ռեզա Աթուֆին: Նրա խոսքերով, բացի Հայաստանի եւ ԻԻՀ-ի մշակույթի նախարարությունների միջեւ կնքված համաձայնագրերից, այս տարի համագործակցության հուշագիր է կնքվել Հայաստանի Ազգային գրադարանի եւ Իրանի ազգային գրադարան-արխիվի, ինչպես նաեւ Երեւանի Խնկո Ապոր անվան գրադարանի եւ Իրանի մանուկների մտավոր զարգացման կենտրոնի միջեւ: Ռ.Աթուֆին նշեց, որ Հայաստանում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնը պարբերաբար կազմակերպում է երկու երկրների մտավորականների փոխայցելություններ: ԻԻՀ դեսպանատան մշակույթի խորհրդականը հայտնեց, որ 2008թ.-ին կշարունակվեն երկու երկրների մշակութային համագործակցության ծրագրերը, կկազմակերպվեն մշակույթի տարբեր ոլորտներին նվիրված միջոցառումներ: Այս տարի Հայաստանում կկազմակերպվի «Հայ-իրանական գրական կամուրջներ» ամենամյա միջոցառումը: Բացի դրանից, նախատեսվում է Իրանում կազմակերպել հայկական, իսկ Հայաստանում պարսկական մշակույթի օրեր:
Նոյյան տապան  -   Մշակույթ