ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ<br /> ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ<br />


ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ

  • 25-01-2008 21:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ կառավարության հունվարի 25-ի նիստում հավանություն է տրվել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ: Որոշման ընդունումը պայմանավորված է հիշյալ օրենքով սահմանված` կադաստրի տեղեկատվական բանկից տեղեկությունների տրամադրման վերաբերյալ դրույթները ՀՀ փոփոխված սահմանադրության դրույթներին համապատասխան լրացնելու, մարդու անձնական եւ ընտանեկան գաղտնիքի մասին տեղեկություններ պարունակող փաստաթղթերի օգտագործման, այդ թվում` դրանց պատճենների տրամադրման մատչելիության սահմանափակման անհրաժեշտությամբ: Ինչպես նիստից հետո լրագրողներին հայտնեց ՀՀ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանը, օրինագծով սահմանվում է, որ անձի գույքի նկատմամբ իրավունքների վերաբերյալ տեղեկություն կտրամադրվի միայն տվյալ անձի գրավոր համաձայնության դեպքում, ինչպես նաեւ նրա կողմից տրված լիազորագրի կամ դատավաճռի հիման վրա:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play