ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ ՎԵՅԿ ԱՆ ԶԵԵԻ ՇԱԽՄԱՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ 6<br /> ՄԻԱՎՈՐՈՎ ԶԲԱՂԵՑՆՈՒՄ Է 2-ՐԴ ՏԵՂԸ<br />


ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ ՎԵՅԿ ԱՆ ԶԵԵԻ ՇԱԽՄԱՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ 6
ՄԻԱՎՈՐՈՎ ԶԲԱՂԵՑՆՈՒՄ Է 2-ՐԴ ՏԵՂԸ

  • 24-01-2008 18:35:00   | Նիդեռլանդներ  |  Սպորտ
ՎԵՅԿ ԱՆ ԶԵԵ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում անցկացվող միջազգային մրցաշարի հունվարի 23-ին կայացած 10-րդ փուլում Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Մայքլ Ադամսի (Անգլիա) հետ: Լ.Արոնյանը 10 հնարավորից վաստակել է 6 միավոր եւ զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը: Առաջատարը 6,5 միավորով Մագնուս Կառլսենն է (Նորվեգիա): 11-րդ փուլում Լ.Արոնյանի մրցակիցը Լյուկ վան Վելլին է (Հոլանդիա): «Բ» մրցաշարում 10 հնարավորից 8,5 միավոր ունի եւ միանձնյա առաջատարն է Սլովակիան ներկայացնող Սերգեյ Մովսիսյանը: Գաբրիել Սարգսյանը 3,5 միավորով 13-րդ տեղում է:
Նոյյան տապան  -   Սպորտ