2008 Թ.-ԻՆ ԲՌՆԱԴԱՏՎԱԾՆԵՐԻՆ ՎԱՐԿԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ<br /> ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է 31 ԴԻՄՈՒՄ<br />


2008 Թ.-ԻՆ ԲՌՆԱԴԱՏՎԱԾՆԵՐԻՆ ՎԱՐԿԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է 31 ԴԻՄՈՒՄ

  • 24-01-2008 16:20:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Բռնադատվածներին եւ նրանց առաջին սերնդի ժառանգներին բնակելի տան շինարարության նպատակով արտոնյալ պայմաններով վարկեր տրամադրելու համար ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում ներկայումս հաշվառված է 378 դիմում: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց նախարարության Հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչության պետի տեղակալ Անահիտ Գեւորգյանը, վարկի չափը կազմում է 2-5 մլն դրամ (մոտ 6,5-16 հազար ԱՄՆ դոլոր): Ըստ նրա, 2007թ.-ին վարկեր են ստացել 35 դիմումատուներ: Ա.Գեւորգյանը նշեց, որ 2008թ.-ի համար ՀՀ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարություն է ներկայացվել վարկերի տրամադրման 31 հայտ:
Նոյյան տապան  -   Հասարակություն