2008 Թ.-ԻՆ ԲՌՆԱԴԱՏՈՒԱԾՆԵՐԻՆ ՎԱՐԿԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ<br /> ՆԵՐԿԱՅԱՑՈՒԵԼ Է 31 ԴԻՄՈՒՄ<br />


2008 Թ.-ԻՆ ԲՌՆԱԴԱՏՈՒԱԾՆԵՐԻՆ ՎԱՐԿԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՆԵՐԿԱՅԱՑՈՒԵԼ Է 31 ԴԻՄՈՒՄ

  • 24-01-2008 16:20:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 24 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Բռնադատուածներին եւ նրանց առաջին սերնդի ժառանգներին բնակելի տան շինարարութեան նպատակով արտօնեալ պայմաններով վարկեր տրամադրելու համար ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարութիւնում ներկայումս հաշւառուած է 378 դիմում: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց նախարարութեան Հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչութեան պետի տեղակալ Անահիտ Գեւորգեանը, վարկի չափը կազմում է 2-5 մլն դրամ (մօտ 6,5-16 հազար ԱՄՆ դոլոր): Ըստ նրա, 2007թ.-ին վարկեր են ստացել 35 դիմումատուներ: Ա.Գեւորգեանը նշեց, որ 2008թ.-ի համար ՀՀ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարութիւն է ներկայացուել վարկերի տրամադրման 31 յայտ:
  -   Հասարակութիւն