ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻ ՉԵՄՊԻՈՆՆԵՐ ԴԱՐՁԱՆ ԿԱՐԵՆ ԱՍՐՅԱՆԸ ԵՎ ԼԻԼԻԹ<br /> ԳԱԼՈՅԱՆԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻ ՉԵՄՊԻՈՆՆԵՐ ԴԱՐՁԱՆ ԿԱՐԵՆ ԱՍՐՅԱՆԸ ԵՎ ԼԻԼԻԹ
ԳԱԼՈՅԱՆԸ

  • 22-01-2008 19:50:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը հունվարի 21-ին ավարտվեցին Հայաստանի տղամարդկանց եւ կանանց բարձրագույն խմբի առաջնությունները: Տղամարդկանց մրցաշարում 13 հնարավորից 8-ական միավոր վաստակեցին եւ առաջին-երկրորդ տեղը բաժանեցին Կարեն Ասրյանը եւ Արտաշես Մինասյանը: Գործակիցներով Հայաստանի չեմպիոնի կոչմանն արժանացավ Կ.Ասրյանը: 7,5-ական միավորով 3-5-րդ տեղը բաժանեցին Սամվել Տեր-Սահակյանը, Տիգրան Քոթանջյանը եւ Տիգրան Լ.Պետրոսյանը: Կանանց մրցաշարում 9 հնարավորից 6,5-ական միավորով 1-2-րդ տեղը բաժանեցին Լիլիթ Գալոյանը եւ Սիրանուշ Անդրիասյանը: Գործակիցներով Հայաստանի չեմպիոնուհի ճանաչվեց Լ.Գալոյանը: 5,5 միավորով 3-րդ տեղը գրավեց Նելլի Աղինյանը: Հաղթողներին եւ մրցանակակիրներին հանձնվեցին դրամական պարգեւներ: Պարգեւատրության արարողությանը ներկա էր ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play