ԵՐԵՎԱՆԻ «ԲԱՆԱՆՑԸ» ԿՄԱՍՆԱԿՑԻ «ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՎԱԹ»-Ի<br /> ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆԸ<br />


ԵՐԵՎԱՆԻ «ԲԱՆԱՆՑԸ» ԿՄԱՍՆԱԿՑԻ «ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՎԱԹ»-Ի
ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆԸ

  • 18-01-2008 14:34:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունվարի 19-ին Սանկտ Պետերբուրգում կմեկնարկի ԱՊՀ եւ Բալթյան երկրների ֆուտբոլի չեմպիոնների «Համագործակցության գավաթ»-ի հերթական խաղարկությունը: Հայաստանն այդ մրցաշարում կներկայացնի Երեւանի «Բանանցը»: Մասնակից 16 թիմերը բաժանվել են 4 ենթախմբի: Յուրաքանչյուր ենթախմբի 2 լավագույն թիմերը հանդես կգան հաջորդ փուլում` քառորդ եզրափակիչում: Կիսաեզրափակիչ հանդիպումները նշանակված են հունվարի 25-ին, իսկ եզրափակիչը` հունվարի 27-ին: 4-րդ խմբում ընդգրկված «Բանանցի» մրցակիցներն են «Պախտակորը» (Տաշքենտ, Ուզբեկստան), «ԲԱՏԷ»-ն (Բորիսով, Բելառուս) եւ «Դինամոն» (Կիեւ, Ուկրաինա): Հունվարի 19-ին «Բանանցի» ֆուտբոլիստները կմրցեն «ԲԱՏԷ»-ի, հունվարի 20-ին` «Պախտակորի», հունվարի 22-ին` «Դինամոյի» հետ: Հավելենք, որ խաղարկության հանդիպումները սպասարկող մրցավարների թվում է 43-ամյա Կարեն Նալբանդյանը (Երեւան): Նա ՖԻՖԱ-ի մրցավար է եւ ընդհանուր առմամբ «Համագործակցության գավաթ»-ի խաղարկությունում 17 խաղ է վարել որպես գլխավոր մրցավար:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play