ՂՐՂԶՍՏԱՆՈՒՄ ՊԱՇՏՆԱՆԿ Է ԱՐՎԵԼ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ<br />


ՂՐՂԶՍՏԱՆՈՒՄ ՊԱՇՏՆԱՆԿ Է ԱՐՎԵԼ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ

  • 17-01-2008 17:48:00   | Ղրղզստան  |  Միջազգային
ԲԻՇՔԵԿ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ղրղզստանի խորհրդարանն հուվարի 17-ին ձայների մեծամասնությամբ զբաղեցրած պաշտոնից վաղաժամկետ ազատել է հանրապետության գերագույն դատարանի նախագահ Կուրմանբեկ Օսմոնովին: Նրա լիազորությունների վաղաժամկետ դադարեցման առաջարկությունը պատգամավորների քննարկմանն էր ներկայացրել երկրի նախագահ Կուրմանբեկ Բաքիեւը: Ինչպես այսօր լրագրողներին հայտարարել է Ղրղզստանի գերագույն դատարանի արդեն նախկին ղեկավարը, պաշտոնից իր վաղաժամկետ ազատման հարցը իր համար լրիվ անսպասելի է եղել: Օսմոնովը իր պաշտոնում պիտի մնար մինչեւ 2014 թվականը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play