ՂՐՂԶՍՏԱՆՈՒՄ ՊԱՇՏՆԱՆԿ Է ԱՐՈՒԵԼ ԳԵՐԱԳՈՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ<br />


ՂՐՂԶՍՏԱՆՈՒՄ ՊԱՇՏՆԱՆԿ Է ԱՐՈՒԵԼ ԳԵՐԱԳՈՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ

  • 17-01-2008 17:48:00   |   |  Միջազգային
ԲԻՇՔԷԿ, 17 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ղրղզստանի խորհրդարանն հուվարի 17-ին ձայների մեծամասնութեամբ զբաղեցրած պաշտօնից վաղաժամկէտ ազատել է հանրապետութեան գերագոյն դատարանի նախագահ Կուրմանբեկ Օսմոնովին: Նրա լիազօրութիւնների վաղաժամկէտ դադարեցման առաջարկութիւնը պատգամաւորների քննարկմանն էր ներկայացրել երկրի նախագահ Կուրմանբեկ Բաքիեւը: Ինչպէս այսօր լրագրողներին յայտարարել է Ղրղզստանի գերագոյն դատարանի արդէն նախկին ղեկավարը, պաշտօնից իր վաղաժամկէտ ազատման հարցը իր համար լրիւ անսպասելի է եղել: Օսմոնովը իր պաշտօնում պիտի մնար մինչեւ 2014 թուվականը:
  -   Միջազգային