ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍ ՏԱՐԻ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ Է ՈՉ<br /> ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ<br /> ՆՎԻՐՎԱԾ ՄՐՑՈՒՅԹՆԵՐ<br />


ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍ ՏԱՐԻ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ Է ՈՉ
ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ
ՆՎԻՐՎԱԾ ՄՐՑՈՒՅԹՆԵՐ

  • 16-01-2008 17:35:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Այս տարի ՀՀ Մշակույթի նախարարությունը անցկացնելու է մի շարք մրցույթներ, որոնցից յուրաքանչյուրը կնպաստի հայկական մշակույթի զարգացմանը: Այս մասին հունվարի 16-ի ասուլիսում հայտնեց ՀՀ մշակույթի փոխնախարար Կարինե Խոդիկյանը: Ըստ նրա, ազգային ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության, տարածման եւ զարգացման, ժողովրդական տոնակատարությունների, ազգագրական փառատոների կազմակերպումը խթանելու նպատակով նախարարությունը հայտարարելու է ազգագրական համույթների դրամաշնորհային մրցույթ: Մրցույթին կարող են մասնակցել 3 տարվա գործունեության փորձ եւ 2 համերգային ծրագիր ունեցող Հայաստանի տարբեր շրջաններում գործող ազգագրական համույթներ, որոնք իրենց գործունեությամբ նպաստում են տվյալ բնակավայրի բանահյուսության եւ ազգագրության ավանդույթների պահպանմանն ու տարածմանը: Մրցույթն անցկացվելու է 3 փուլով: 3 հաղթողներին կհատկացվեն դրամաշնորհներ` 5-ական մլն դրամի չափով (մոտ 16 հազ. ԱՄՆ դոլար): Հայտարարվելու է նաեւ հեռուստատեսային եւ ռադիոհաղորդումների նախագծերի մրցույթ: Հաղորդումները պետք է լինեն 15-30 րոպեանոց` նվիրված ոչ նյութական մշակութային ժառանգության որեւէ կողմին` արհեստներ, բանահյուսություն, ազգային ծեսեր եւ այլն: Մրցույթին կարող են մասնակցել առնվազն 3 հեռուստահաղորդման հեղինակներ: Գրահրատարակչական, գրահրատարակիչների համագործակցության, հրատարակչական լավագույն տեխնոլոգիաների քարոզչության նպատակով անցկացվելիք մրցույթի գլխավոր մրցանակակրին կհանձնվի արձանիկ եւ 100 հազ. դրամ պարգեւ: Այս տարի Մշակույթի նախարարությունը կանցկացնի նաեւ «Գրանշան 2008» տառատեսակների առաջին միջազգային մրցույթը, որին կարող են մասնակցել ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի քաղաքացիներ եւ կազմակերպություններ: Մրցույթում լավագույն ճանաչված տառատեսակների հեղինակը կստանա գլխավոր մրցանակ եւ 100 հազ. դրամ պարգեւ, իսկ երկրորդ եւ երրորդ տեղերը գրաված մասնակիցները` պատվոգրեր:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play