ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ՄՈՏ 150 ԼՐԱԳՐՈՂՆԵՐ<br />


ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ՄՈՏ 150 ԼՐԱԳՐՈՂՆԵՐ

  • 20-11-2007 19:08:00   |   |  Միջազգային
ԻՍԼԱՄԱԲԱԴ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 20-ին Պակիստանի Կարաչի քաղաքում ձերբակալվել են զանգվածային լրատվամիջոցների մոտ 150 ներկայացուցիչներ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Լրագրողները ձերբակալվել են երկրում արտակարգ դրություն մտցնելու դեմ բողոքի ակցիայի ժամանակ, որի ընթացքում տեղի են ունեցել բախումներ ոստիկանության աշխատակիցների հետ: Ականատեսների վկայությամբ, ընդհարումների ընթացքում վիրավորվել է առնվազն երկու լրագրող:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play