ՓԱՐԱՔԱՐ-ՄԵՐՁԱՎԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ ՀՐԱԶԵՆԱՅԻՆ ՎՆԱՍՎԱԾՔ ԵՆ ՍՏԱՑԵԼ<br /> ՓԱՐԱՔԱՐ ԳՅՈՒՂԻ 6 ԲՆԱԿԻՉ<br />


ՓԱՐԱՔԱՐ-ՄԵՐՁԱՎԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ ՀՐԱԶԵՆԱՅԻՆ ՎՆԱՍՎԱԾՔ ԵՆ ՍՏԱՑԵԼ
ՓԱՐԱՔԱՐ ԳՅՈՒՂԻ 6 ԲՆԱԿԻՉ

  • 20-11-2007 17:50:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Փարաքարից դեպի Մերձավան գյուղ տանող ճանապարհին գտնվող «Ռուբինա» հյուրանոցային համալիրի մոտ ստացած հրազենային վնասվածքների հետեւանքով նոյեմբերի 19-ին ժամը 21.00-ին հիվանդանոց են տեղափոխվել Փարաքար գյուղի 6 բնակիչներ: Նրանց թվում են 1988 թ. ծնված Արթուր Բ.-ն, 1971 թ. ծնված Վարդան Գ.-ն, 1984 թ. ծնված Գեորգի Գ.-ն, 1982 թ. ծնված Կարեն Հ.-ն, 1979 թ. ծնված Լեւոն Գ.-ն եւ 1984 թ. ծնված Մարինե Մ.-ն: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջից, դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 5,45 մմ տրամաչափի 27 փամփուշտների պարկուճներ: Համգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play