ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՎԵԼԻ ՔԱՆ 1 ՏԱՐԻ Է ՉԻ<br /> ԶԲԱՂՎՈՒՄ ՍՆՆԴԻ ՈՐԱԿԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՄԲ<br />


ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՎԵԼԻ ՔԱՆ 1 ՏԱՐԻ Է ՉԻ
ԶԲԱՂՎՈՒՄ ՍՆՆԴԻ ՈՐԱԿԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՄԲ

  • 16-11-2007 16:50:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարուց ավելի է չի զբաղվում սննդի վերահսկողությամբ: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեցին նախարարությունից, այդ գործառույթը ներկայումս իրականացնում է ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունը: Նշենք, որ ըստ ոստիկանության, հիմնավոր կասկած կա, որ քլորացված է ոչ միայն «Նոյ», այլեւ «Բջնի» հանքային ջուրը, եւ դրանց նմուշ-օրինակները ուղարկվել են ՀՀ Առողջապահության եւ Առեւտրի ու արդյունաբերական զարգացման նախարարություններ, որտեղից փորձագիտական եզրակացությունները կստացվեն մոտ ապագայում: Հիշեցնենք, որ ՀՀ Ոստիկանության Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի` 6-րդ, վարչության աշխատակիցները «Բջնի» հանքային ջրերի գործարանից առգրավվել էին համակարգիչները, ինչի պատճառով գործարանը մեկ շաբաթից ավելի չէր աշխատում: «Սիլ Կոնցեռն»-ի գրասենյակից «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեցին, որ թեեւ համակարգիչները չեն վերադարձվել, այդուհանդերձ գործարանն արդեն սկսել է աշխատել:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play