ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻՆ ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ ԾՆՆԴԱԲԵՐԵԼ Է ՄԻԱՆԳԱՄԻՑ ՀԻՆԳ ԱՂՋԻԿ<br />


ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻՆ ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ ԾՆՆԴԱԲԵՐԵԼ Է ՄԻԱՆԳԱՄԻՑ ՀԻՆԳ ԱՂՋԻԿ

  • 15-11-2007 20:26:00   |   |  Միջազգային
ԼՈՆԴՈՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանցին Մեծ Բրիտանիայում ծննդաբերել է միանգամից հինգ աղջիկ: Ծննդաբերությունը տեղի է ունեցել շաբաթ օրը Օքսֆորդի Ջոն Ռեդքլիֆֆի հիվանդանոցում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Երաժշտության 29-ամյա ուսուցչուհին, որի անունը չի նշվում, ամուսնու հետ Մեծ Բրիտանիա է ժամանել ռուս բժիշկների խորհրդով: Բրիտանացի բժիշկները առաջարկում էին հեռացնել պտուղներից մի քանիսը, որպեսզի մեծացնեն մնացածների ապրելու շանսերը, սակայն այդ տարբերակից ռուս կինը հրաժարվել է կրոնական նկատառումներով: Երեխաները լույս աշխարհ են եկել կեսարյան հատման միջոցով: Նրանց քաշը կազմում է 800-960 գրամ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play