«ԴԵՅԼԻ ԹԵԼԵԳՐԱՖ». ԱՄՆ-Ն ՄՇԱԿՈՒՄ Է ԱՊԱԳԱՅԻ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԶԵՆՔ<br /> «ԻԶԳՈՅ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ԴԵՄ<br />


«ԴԵՅԼԻ ԹԵԼԵԳՐԱՖ». ԱՄՆ-Ն ՄՇԱԿՈՒՄ Է ԱՊԱԳԱՅԻ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԶԵՆՔ
«ԻԶԳՈՅ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ԴԵՄ

  • 14-11-2007 20:25:00   |   |  Միջազգային
ԼՈՆԴՈՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի Կոնգրեսը միլիարդավոր դոլարներ է հատկացնում «իզգոյ պետությունների» եւ Չինաստանի դեմ տիեզերական զենքի մշակման համար, հաղորդում է Դեյլի թելեգրաֆ» թերթը: Նրա տվյալներով, այդ նպատակի համար միջոցներ են նախատեսված նոր 2008 ֆինանսական տարում պաշտպանության համար հատկացումների մասին օրենքում: Գալիք պատերազմների առավել տպավորիչ զենքը կլինի «Ֆալկոնը»` գերձայնային թռչող սարքը, որի արագությունը վեց անգամ կգերազանցի ձայնի արագությանը: Ըստ թերթի տվյալների, այն կկարողանա երկրագնդի ցանկացած կետ փոխադրել 6 տոննա զենք, այդ թվում` հրթիռային: «Դեյլի թելեգրաֆը», վկայակոչելով պենտագոնյան աղբյուր, տեղեկացնում է, որ «Ֆալկոնի» առաջին փորձնական թռիչքը նախատեսված է արդեն եկող տարի:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play