ՄԱԿ-Ի` ՌԱՖԻԿ ՀԱՐԻՐԻԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸ ՔՆՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ<br /> ՂԵԿԱՎԱՐԸ ԹՈՂՆՈՒՄ Է ԻՐ ՊԱՇՏՈՆԸ<br />


ՄԱԿ-Ի` ՌԱՖԻԿ ՀԱՐԻՐԻԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸ ՔՆՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
ՂԵԿԱՎԱՐԸ ԹՈՂՆՈՒՄ Է ԻՐ ՊԱՇՏՈՆԸ

  • 14-11-2007 19:33:00   | Լիբանան  |  Միջազգային
ԲԵՅՐՈՒԹ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի մահվան հանգամանքները հետաքննող ՄԱԿ-ի անկախ հանձնաժողովի ղեկավարը թողնում է իր պաշտոնը: Ինչպես նոյեմբերի 14-ին տեղեկացրել են Բեյրութի ՄԱԿ-ի առաքելությունում, բելգիացի դատախազ Սերժ Բրամմերցը, որը 2006 թվականի հունվարից զբաղվում է Լիբանանի քաղաքական հանցագործությունների բացահայտմամբ, հրաժարվել է երկարացնել պայմանագիրը: Սերժ Բրամերցին կփոխարինի կանադացի 55-ամյա փորձառու դատախազ Դանիել Բելմարը, որը միջազգային իրավաբանական շրջանակներում հայտնի է որպես Դատախազների համաշխարհային լիգայի ստեղծման նախաձեռնող: Երկար ժամանակ նա զբաղեցրել է Կանադայի գլխավոր դատախազի քրեական գործերի գծով տեղակալի պաշտոնը: Ամենայն հավանականությամբ հենց Բելմարն էլ կղեկավարի «Հարիրիի գործով» տրիբունալի աշխատանքը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play