ԳԱԶԱՅԻ ՀԱՏՎԱԾՈՒՄ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ԺԱՄԱՆԱԿ 9 ՄԱՐԴ Է ԶՈՀՎԵԼ<br />


ԳԱԶԱՅԻ ՀԱՏՎԱԾՈՒՄ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ԺԱՄԱՆԱԿ 9 ՄԱՐԴ Է ԶՈՀՎԵԼ

  • 12-11-2007 22:07:00   |   |  Միջազգային
ԳԱԶԱ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Գազայի հատվածում ՀԱՄԱՍ խմբավորման զինյալները ցրել են ՖԱԹՀ շարժման կողմնակիցների ցույցը, որի ժամանակ զոհվել է, առնվազն, ինը մարդ, տասնյակ պաղեստինցիներ վիրավորվել են: Չարտոնված հանրահավաքը սկսվել էր առավոտյան: Մարդիկ հավաքվել էին ՖԱԹՀ շարժման հիմնադիրներից Յասիր Արաֆաթի հիշատակը հարգելու համար: Ըստ տեղեկությունների, վիրավորների թիվը անցնում է 100-ից, ընդ որում 30-ից ավելի մարդ ստացել է հրազենային վնասվածքներ: Ընդհարումները բռնկվել են այն բանից հետո, երբ ՀԱՄԱՍԻ գրոհայինները կրակ են բացել ցույցին մասնակցող հակամարտ շարժման ակտիվիստների ուղղությամբ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play