ԴՈՆԱԼԴ ՏՈՒՍԿԸ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ԼԵՀԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ<br />


ԴՈՆԱԼԴ ՏՈՒՍԿԸ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ԼԵՀԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ

  • 09-11-2007 21:12:00   | Լեհաստան  |  Միջազգային
ՎԱՐՇԱՎԱ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկին նոյեմբերի 9-ին երկրի նոր վարչապետ է նշանակել վերջին խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցության առաջնորդ Դոնալդ Տուսկին: Պաշտոնական արարողությունը կայացել է Վարշավայում` նախագահական պալատի Հետմանական դահլիճում: Տուսկը հայտարարել է, որ Լեհաստանի նոր կոալիցիոն կառավարության ձեւավորումը, հավանաբար, կավարտվի մինչեւ նոյեմբերի 14-ը, երբ վերականգնվի Լեհաստանի Սեյմի նիստը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play