ԴԱՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է 5 ՄԼՆ ԴՈԼԱՐ ՎԱՐԿԱՅԻՆ<br /> ՄԻՋՈՑՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ` ԱԳՐՈՏՈՒՐԻԶՄԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ<br />


ԴԱՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է 5 ՄԼՆ ԴՈԼԱՐ ՎԱՐԿԱՅԻՆ
ՄԻՋՈՑՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ` ԱԳՐՈՏՈՒՐԻԶՄԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ

  • 06-11-2007 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության «Գյուղական ֆինանսավորման կառույց» ծրագրերի իրականացման գրասենյակ-պետական հիմնարկի (ԳՖԿ) եւ Դանիայի կառավարության միջեւ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել այն մասին, որ Դանիայի կառավարությունը 5 մլն ԱՄՆ դոլար վարկային միջոցներ կհատկացնի` Հայաստանում ագրոտուրիզմի զարգացման նպատակով: Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթկցի հետ զրույցի ժամանակ հայտնեց ԳՖԿ-ի տնօրեն Արա Մուրադյանը: Նրա խոսքերով, նշված վարկային ծրագրի իրականացումը մի քանի մարզերում կարող է 1-2 տարվա ընթացքում էապես նպաստել տեղի բնակչության եկամուտների աճին, հետեւաբար նաեւ` սպառման տեղական շուկաների ընդլայնմանը: ԳՖԿ-ի տնօրենի գնահատմամբ, գյուղական բնակավայրերի զարգացման խնդիրները պետք է լուծվեն ոչ միայն գյուղատնտեսությանը նպաստելով: Ըստ նրա, նախատեսվում է, որ ԻՖԱԴ-ի եւ ՀԲ-ի միջոցներով կիրականացվեն նոր վարկային ծրագրեր, որոնց շրջանակներում կվարկավորվեն գյուղբնակավայրերի ոչ միայն գյուղատնտեսական, այլեւ այլ ոլորտների ձեռնարկությունները: Նշվեց, որ ԳՖԿ-ի ուսումնասիրությունների համաձայն, օրինակ, Տավուշի մարզում ֆինանսական ռեսուրսների պահանջարկը ոչ գյուղատնտեսական ոլորտի ձեռնարկություններում շատ ավելի մեծ է, քան գյուղատնտեսության ոլորտում: «Եթե հատկապես հեռավոր մարզերում գյուղատնտեսության հետ չկապված ոլորտների եւ գյուղատնտեսության ֆինանսավորումը համաչափ չլինի, ապա զարգացման որոշակի փուլում գյուղատնտեսությունն այլեւս կկորցնի ներդրումներ կլանելու կարողությունը` մարզերում վճարունակ պահանջարկի աճի բացակայության պատճառով»,- նշեց Ա.Մուրադյանը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play