ՏՈՒԼԱՅԻ ՄԱՐԶՈՒՄ ԾԵՐԱՆՈՑԻ ՀՐԴԵՀԻ ԺԱՄԱՆԱԿ 29 ՄԱՐԴ Է ԶՈՀՎԵԼ<br />


ՏՈՒԼԱՅԻ ՄԱՐԶՈՒՄ ԾԵՐԱՆՈՑԻ ՀՐԴԵՀԻ ԺԱՄԱՆԱԿ 29 ՄԱՐԴ Է ԶՈՀՎԵԼ

  • 05-11-2007 18:07:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Տուլայի մարզում ծերանոցի հրդեհի զոհերի թիվը հասել է 29 մարդու, հաղորդում է «Նովոստի» գործակալությունը: Հրդեհը Տուլայից 30 կիլոմետր դեպի հարավ-արեւմուտք գտնվող Վելիե-Նիկոլսկոյե ավանի ծերանոցում բռնկել էր կիրակի օրը: Կրակի տարածման մակերեսը հասել է 1,7 հազար քառակուսի մետրի: Ծերանոցի հրդեհի փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ՔՕ 219-րդ հոդվածի 3-րդ մասով` հրշեջ անվտանգության կանոնների խախտում դրանց պահպանման համար պատասխանատու անձի կողմից, որը անզգուշության հետեւանքով երկու կամ ավելի մարդկանց մահվան պատճառ է դարձել: Դեպքի վայրում աշխատում է քննչական խումբը:
Նոյյան տապան  -   Միջազգային