ՏՈՒԼԱՅԻ ՄԱՐԶՈՒՄ ԾԵՐԱՆՈՑԻ ՀՐԴԵՀԻ ԺԱՄԱՆԱԿ 29 ՄԱՐԴ Է ԶՈՀՈՒԵԼ<br />


ՏՈՒԼԱՅԻ ՄԱՐԶՈՒՄ ԾԵՐԱՆՈՑԻ ՀՐԴԵՀԻ ԺԱՄԱՆԱԿ 29 ՄԱՐԴ Է ԶՈՀՈՒԵԼ

  • 05-11-2007 18:07:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՈՒԱ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Տուլայի մարզում ծերանոցի հրդեհի զոհերի թիւը հասել է 29 մարդու, հաղորդում է «Նովոստի» գործակալութիւնը: Հրդեհը Տուլայից 30 կիլոմետր դէպի հարաւ-արեւմուտք գտնուող Վելիե-Նիկոլսկոյե աւանի ծերանոցում բռնկել էր կիրակի օրը: Կրակի տարածման մակերեսը հասել է 1,7 հազար քառակուսի մետրի: Ծերանոցի հրդեհի փաստի առթիւ քրէական գործ է յարուցուել ՔՕ 219-րդ յօդուածի 3-րդ մասով` հրշեջ անվտանգութեան կանոնների խախտում դրանց պահպանման համար պատասխանատու անձի կողմից, որը անզգուշութեան հետեւանքով երկու կամ աւելի մարդկանց մահուան պատճառ է դարձել: Դէպքի վայրում աշխատում է քննչական խումբը:
  -   Միջազգային