ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԼԵԳԵՆԴԱՐ ԲԱԼԵՏՄԱՅՍՏԵՐ ԻԳՈՐ ՄՈԻՍԵԵՎԸ<br />


ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԼԵԳԵՆԴԱՐ ԲԱԼԵՏՄԱՅՍՏԵՐ ԻԳՈՐ ՄՈԻՍԵԵՎԸ

  • 02-11-2007 21:02:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Այսօր Մոսկվայում 102 տարեկան հասակում վախճանվել է լեգենդար բալետմայստեր, ժողովրդական պարի անսամբլի հիմնադիր եւ անփոփոխ գեղարվեստական ղեկավար Իգոր Մոիսեեւը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Սոցիալիստական աշխատանքի հերոս, Լենինյան եւ Պետական մրցանակների դափնեկիր Իգոր Մոիսեեւին պարգեւների քանակով քչերը կարող են հավասարվել: Իսկ իր տաղանդով` նա պարզապես եզակի է: Նա ապրեց երկարատեւ, իրադարձություններով հարուստ կյանք եւ փայլուն ստեղծագործական ուղի անցավ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Իգոր Մոսիեեւի հարազատներին եւ մերձավորներին: Իգոր Մոիսեեւի հետ հրաժեշտը տեղի կունենա նոյեմբերի 6-ին Չայկովսկու անվան համերգասրահում: Հոգեհանգիստը կկայանա նոյեմբերի 7-ին, իսկ հուղարկավորությունը` նույն օրը Նովոդեւիչիեի գերեզմանատանը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play