ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԱՅՑԵԼԵՑ Մ.ՀԵՐԱՑՈՒ ԱՆՎԱՆ<br /> ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ<br />


ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԱՅՑԵԼԵՑ Մ.ՀԵՐԱՑՈՒ ԱՆՎԱՆ
ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

  • 02-11-2007 18:30:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նոյեմբերի 2-ին այցելեց Երեւանի Մ.Հերացու անվան բժշկական համալսարան, ծանոթացավ բուհում կատարված աշխատանքներին, ներկա գտնվեց գիտխորհրդի նիստին: Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտնեց համալսարանի ռեկտոր Գոհար Քյալյանը, բուհում մեծ ծավալի վերանորոգման աշխատանքներ են կատարվել, ստեղծվել է էներգոկենտրոն: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի լիցենզիայով եւ հասատատգրված սակագնով Բժշկական համալսարանը արտադրելու եւ Հայաստանի էլեկտրացանցեր ընկերությանը վաճառելու է 4 մվտ էլեկտրաէներգիա` ամերիկյան «Կատեռֆիլեր» ընկերության կոգեներացիոն սարքավորման շնորհիվ: Էլեկտրաէներգիայի արտադրությանը զուգընթաց որպես կողմնակի արդյունք համակարգը թույլ է տալիս ստանալ 4,6 մվտ ջերմային էներգիա, ինչն առանց լրացուցիչ ծախսերի կապահովի համալսարանի ուսումնական եւ կլինիկական բոլոր մասնաշենքերի ջեռուցումը եւ տաք ջրամատակարարումը: Ինչպես լրագրողներին հայտնեց ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը, գիտխորհրդի նիստում համալսարանի ղեկավարությունը խնդրել է աջակցել համալսարանական ավանի վերականգնմանը. բուհը խնդրում է Կորյուն-Աբովյան փողոցների խաչմերուկից մինչեւ Աբովյանի պուրակ ընկած հատվածում հնարավորություն տալ, որպեսզի բուհը ձեռք բերի մի քանի շենքեր եւ ստեղծի համալսարանական ավան: ՀՀ նախագահը, ըստ Վ.Սողոմոնյանի, «օգնելու կամք ունի», սակայն առաջարկել է ներկայացնել խնդրանքը բոլոր հիմնավորումներով: ՀՀ նախագահը բուհում տեղադրված էներգոհամակարգը գնահատել է որպես «ուսանելի փորձ» այլ հիմնարկներում կիրառելու համար:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play