ԱՎԱՐՏՎԵԼ Է ՀՀՊ-Ի ՀԱՐՑՈՎ ՉԵԽԻԱՅԻ ԵՎ ԱՄՆ-Ի ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ<br /> ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈՒԼԸ<br />


ԱՎԱՐՏՎԵԼ Է ՀՀՊ-Ի ՀԱՐՑՈՎ ՉԵԽԻԱՅԻ ԵՎ ԱՄՆ-Ի ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈՒԼԸ

  • 02-11-2007 17:32:00   | Չեխիա  |  Միջազգային
ՊՐԱՀԱ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Պրահայում ավարտվել է Չեխիայում ԱՄՆ-ի ՀՀՊ ռադիոտեղորոշման կայան տեղակայելու ծրագրերի իրականացման մասին չեխ-ամերիկյան բանակցությունների հերթական փուլը: Կողմերը նոյեմբերի 1-ի երեկոյան փաստել են, որ բավարարված են բանակցությունների ընթացքից, եւ համոզմունք հայտնել, որ դրանք կավարտվեն մինչեւ եկող տարվա սկիզբը: «Մենք քննարկել ենք հարցեր, որոնք բացառապես կապված էին չեխական տարածքում ռադարի ամերիկացի զինծառայողների թվից սպասարկող անձնակազմի գտնվելու հետ: ՌՏԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչների ներկայության տարբերակներ երբեք չեն եղել եւ բանակցությունների առարկա չեն լինի: Այդ հարցը պետք է լուծվի քաղաքական մակարդակում: Առայժմ այն, ընդհանրապես, չկա օրակարգում, հաշվի առնելով ռուս քաղաքական գործիչների վերջին հայտարարությունները այդ առիթով»,- հայտարարել է չեխական պատվիրակության ղեկավար, Չեխիայի պաշտպանության նախարարության ռազմավարական պաշտպանական քաղաքականության վարչության պետ Իվան Դվորժակը: ՀՀՊ առնչությամբ չեխ-ամերիկյան բանակցություններն սկսվել են մարտին: Սպասվում է, որ եկող տարվա սկզբին չեխական խորհրդարանը որոշում կընդունի ՌՏԿ-ի ստեղծման հնարավորության մասին:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play