ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎԸ ԵՎ ԿՈՆԴՈԼԻԶԱ ՌԱՅՍԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԻՐԱՆԱԿԱՆ<br /> ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԽՆԴԻՐԸ<br />


ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎԸ ԵՎ ԿՈՆԴՈԼԻԶԱ ՌԱՅՍԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԻՐԱՆԱԿԱՆ
ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԽՆԴԻՐԸ

  • 01-11-2007 18:17:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը հեռախոսով քննարկել են իրանյան միջուկային ծրագրի շուրջ իրադրության կարգավորման հարցերը, ասվում է ՌԴ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության դեպարտամենտի հաղորդման մեջ: «Նախարարները քննարկել են իրանյան միջուկային խնդրի կարգավորման դիվանագիտական գործընթացի շուրջ առկա իրավիճակը»,- հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում: Ինչպես հաղորդում է «Նովոստի» գործակալությունը, հոկտեմբերի 31-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում շոշափվել են նաեւ բոսնիական խնդիրները եւ մերձավորարեւելյան կարգավորմանն ուղղված միջազգային հանդիպման նախապատրաստման հարցերը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play