ԱՄՆ-Ն ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է ՌԴ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵԱՀԿ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ<br /> ՀՐԱՎԻՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՑ<br />


ԱՄՆ-Ն ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է ՌԴ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵԱՀԿ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ
ՀՐԱՎԻՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՑ

  • 01-11-2007 16:42:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Միացյալ Նահանգները մտահոգված եւ հիասթափված է Ռուսաստանի առաջիկա ընտրություններին Մոսկվայի կողմից ԵԱՀԿ դիտորդներ հրավիրելու ձեւից եւ ժամկետներից: Այս մասին, ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Դանա Պերինոն: Ըստ նրա, ամերիկյան իշխանությունները «անհանգստացած եւ հիասթափված են Ռուսաստանի` ընտրություններին դիտորդներ հրավիրելն ուշացնելու Ռուսաստանի եւ դրա սահմանափակ լինելու բնույթից»: «Ցանկացած նախապայման», որոնցով շրջափակվում է դիտորդների գործունեությունը ընտրություններում, «հարուցում է մեր մտահոգությունը», շարունակել է վաշինգտոնյան վարչակազմի ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչը: ԱՄՆ-ի կառավարությունը, ընդգծել է նա, «անկասկած, այդ թեման կբարձրացնի ռուսների հետ շփումների ժամանակ»:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play