ԻՏԱԼԻԱՅՈՒՄ ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀ Է ԵԿԵԼ ՄԻԱՆԳԱՄԻՑ ՀԻՆԳ ԵՐԵԽԱ<br />


ԻՏԱԼԻԱՅՈՒՄ ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀ Է ԵԿԵԼ ՄԻԱՆԳԱՄԻՑ ՀԻՆԳ ԵՐԵԽԱ

  • 01-11-2007 15:58:00   | Իտալիա  |  Միջազգային
ՀՌՈՄ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Միանգամից հինգ երեխա` երեք աղջիկ եւ երկու տղա է ծննդաբերել Պորտո Սան Ջորջո քաղաքի բնակիչ 27-ամյա իտալուհին, հաղորդում են իտալական լրատվամիջոցները: Փոքրիկները լույս աշխարհ են եկել երեքշաբթի կեսարյան հատման միջոցով: Այժմ նրանք գտնվում են բժշկական հսկողության տակ, իսկ բազմազավակ մոր ինքնազգացողությունը, ըստ բժիշկների, բավարար է: Նորածինները, որոնց ծնողներն արդեն անուններ են շնորհել, մնալու են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում արհեստական կերակրման եւ արհեստական շնչառության պայմաններում առնվազն 70 օր բժիշկների հսկողության տակ: Սառա Տարանտինան բուժվում էր անպտղությունից եւ պատրաստվում արհեստական բեղմնավորման: Սակայն այս հղիությունը եղել է բնական:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play