ՀԱՅԱՍՏԱՆԻ 8 ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԻՑ 3-Ը ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ<br /> ԱՐԺԱՆԱՑԱՆ «ՊԵԿԻՆ-2008»-Ի ՈՒՂԵԳՐԻՆ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ 8 ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԻՑ 3-Ը ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ԱՐԺԱՆԱՑԱՆ «ՊԵԿԻՆ-2008»-Ի ՈՒՂԵԳՐԻՆ

  • 01-11-2007 15:52:00   | Հայաստան  |  Սպորտ
ՉԻԿԱԳՈ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Չիկագոյում (ԱՄՆ) անցկացվող բռնցքամարտի աշխարհի վարկանիշային առաջնությունում հոկտեմբերի 31-ին կայացան 1/8-րդ եզրափակիչ փուլի հանդիպումները: Հայաստանի ներկայացուցիչներից Հովհաննես Դանիելյանը (48 կգ) եւ Հրաչյա Ջավախյանը (60 կգ) հաղթեցին մրցակիցներին, անցան քառորդ եզրափակիչ եւ, ինչպես Էդվարդ Համբարձումյանը (64 կգ), իրենց համար ապահովեցին Պեկինի օլիմպիական խաղերի ուղեգիր: Հայ 3 բռնցքամարտիկներն էլ նոյեմբերի 1-ին կմրցեն կիսաեզրափակիչ փուլ մտնելու համար:
Նոյյան տապան  -   Սպորտ