ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-4-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ<br /> ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ<br />


ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-4-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

  • 30-10-2007 19:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 2-4-ին Երեւանում կանցկացվի «Ինչպե՞ս կազմակերպել հանգիստը Հայաստանում եւ արտերկրում» խորագիրը կրող զբոսաշրջության 7-րդ միջազգային ցուցահանդեսը, որի նպատակն է զարգացնել ներքին եւ տարածաշրջանային տուրիզմը: Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց ցուցահանդեսի կազմակերպիչ «ԱՍՏԱ» ճամփորդական գործակալների ամերիկյան միության հայաստանյան ներկայացուցչության նախագահ Եղիշե Թանաշյանը: Ըստ նրա, ցուցահանդեսին մասնակցելու են տուրիզմի ոլորտը ներկայացնող 45 կազմակերպություններ, այդ թվում Վրաստանից եւ Աջարիայից: Ե.Թանաշյանի խոսքերով, այս անգամ ցուցահանդեսին մասնակցելու են ոչ միայն Երեւանի, այլեւ մի շարք մարզերի` Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռիի, Կոտայքի, Շիրակի, Վայոց Ձորի, կազմակերպություններ: Նրանք ներկայացնելու են հյուրանոցներ, հանգստյան տներ, ավիաընկերություններ, սննդի օբյեկտներ, ապահովագրական կազմակերպություններ, տուրիզմի կրթական հաստատություններ, ինֆորմացիոն գործակալություններ եւ այլն: Նշվեց, որ հաջորդ տարի անցկացվելիք ցուցահանդեսին նախատեսվում է արտերկրից հրավիրել տուրիստական փաթեթների գնորդների:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play