ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԸ ԲՐԻՏԱՆԱՑԻ ՆԱԽԱՐԱՐԻՆ ՇՓՈԹԵԼ ԵՆ ԱՀԱԲԵԿՉԻ ՀԵՏ<br />


ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԸ ԲՐԻՏԱՆԱՑԻ ՆԱԽԱՐԱՐԻՆ ՇՓՈԹԵԼ ԵՆ ԱՀԱԲԵԿՉԻ ՀԵՏ

  • 29-10-2007 18:28:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մեծ Բրիտանիայի միջազգային զարգացման նախարարին ահաբեկչի տեղ են դրել: Շփոթմունքը տեղի է ունեցել Վաշինգտոնի օդանավակայանում: Աշխատակիցները, ակնհայտորեն, չափից ավելի զգոնություն դրսեւորելով, ձերբակալել են քաղաքական գործչին եւ մի կողմ տարել հարցաքննելու համար: Եվ միայն 40 րոպե անց ոստիկանները պարզել են, որ ձերբակալված կասկածելի արտաքինով տղամարդը Միացյալ Թագավորության պատմության մեջ առաջին մուսուլման նախարարն է: Հատկանշական է, որ Շահիդ Մալիքը Լոնդոն էր վերադառնում ամերիկացի գործընկերների հետ հենց ահաբեկչության դեմ պայքարի հարցերը քննարկելուց հետո: Մալիքը պատմել է, որ սա արդեն երկրորդ նման թյուրիմացությունն է վերջին մեկ տարում: «Ես խորապես հիասթափված եմ»,- հայտարարել է Մալիքը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play