ԲՈՒԴԱՊԵՇՏՈՒՄ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՏՈՒԺԵԼ Է ՀԻՆԳ ՄԱՐԴ<br />


ԲՈՒԴԱՊԵՇՏՈՒՄ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՏՈՒԺԵԼ Է ՀԻՆԳ ՄԱՐԴ

  • 23-10-2007 16:00:00   | Հունգարիա  |  Միջազգային
ԲՈՒԴԱՊԵՇՏ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հինգ մարդ է տուժել Հունգարիայի մայրաքաղաքում կառավարության ուղեգծի դեմ արտահայտվող ցուցարարների եւ ոստիկանության բախումների ժամանակ, հաղորդում է «Routers» գործակալությունը: Ազգային օպերայի շենքի մոտ հանրահավաքում, որ նվիրված էր Հունգարիայում խորհրդային իշխանության դեմ 1956 թվականի ապստամբության հերթական տարելիցին, ելույթ է ունեցել Հունգարիայի վարչապետ Ֆերենց Դյուրչանը: Նրա ելույթի ժամանակ ցուցարարները սկսել են մղվել դեպի օպերայի շենքը եւ ոստիկանների վրա նետել դյուրավառ խառնուրդով շշեր: Ի պատասխան, կարգի պահապանները գործի են դրել ջրցաններ եւ արցունքաբեր գազ: Հունգարական լրատվամիջոցների տեղեկատվության համաձայն, տուժածներից երեքը լրագրողներ են, որոնք թեթեւ վնասվածքներ են ստացել:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play