ՆՈՅԵՄԲԵՐԻ ԿԵՍԵՐԻՆ ԿԳՈՐԾԱՐԿՎԻ ԻՏՁՄ-Ի «ARMENIAN HIGHTEC<br /> VIRTUAL COMMUNITY PORTAL»-Ը<br />


ՆՈՅԵՄԲԵՐԻ ԿԵՍԵՐԻՆ ԿԳՈՐԾԱՐԿՎԻ ԻՏՁՄ-Ի «ARMENIAN HIGHTEC
VIRTUAL COMMUNITY PORTAL»-Ը

  • 22-10-2007 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի կեսերին կգործարկվի Հայաստանի ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) «Armenian HighTech Virtual Community Portal»-ը: Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Նրա խոսքերով, պորտալը Հայաստանի ՏՏ ոլորտի շուրջ 200 ընկերություններին, 5 հազար մասնագետներին եւ 7 հազար ուսանողներին կընձեռի մեկ միջավայրում շփվելու հնարավորություն: Նշվեց, որ պորտալը կունենա 4 բաժին` «Կրթություն եւ սերտիֆիկացում», «Ինդուստրիա», «ԻՏՁՄ» ու «Խորհրդատվական եւ կամավորական ծառայություններ»: «Կարեւորն այն է, որ ՏՏ համայնքի ցանկացած անդամ պորտալի միջոցով կարող է ծառայություն տրամադրել եւ ստանալ»,- ընդգծեց ԻՏՁՄ-ի նախագահը: Ըստ նրա, պորտալի ստեղծման աշխատանքներն իրականացվում են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» ծրագրի հետ համատեղ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play