ԻՐԱՆԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՆԳԵՑՆԵԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ<br /> ՊԱՏԵՐԱԶՄԻ,- ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՋՈՐՋ ԲՈՒՇԸ<br />


ԻՐԱՆԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՆԳԵՑՆԵԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ
ՊԱՏԵՐԱԶՄԻ,- ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՋՈՐՋ ԲՈՒՇԸ

  • 18-10-2007 17:40:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը նախազգուշացնում է, որ Իրանի կողմից միջուկային զենքի ձեռք բերումը կարող է հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի: «Իրանում մենք ունենք առաջնորդ, որը հայտարարել է, որ ուզում է ոչնչացնել Իսրայելը: Ես մարդկանց հայտնել եմ, որ եթե դուք շահագրգռված եք, որպեսզի խուսափեք երրորդ համաշխարհային պատերազմից, դուք պետք է շահագրգռված լինեք թույլ չտալու, որպեսզի նրանք` իրանցիները գիտելիքներ ստանան, որոնք անհրաժեշտ են միջուկային զենքի ստեղծման համար»,- հոկտեմբերի 17-ին Սպիտակ տանը մամլո ասուլիսում հայտարարել է Ջորջ Բուշը: «Ես շատ լրջորեն եմ ընդունում միջուկային զենքի հետ կապված Իրանի սպառնալիքը»,- ընդգծել է ԱՄՆ-ի նախագահը: Ըստ ԱՄՆ-ի Սենատի քարտուղարության տվյալների, երեքշաբթի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փակ նիստը նվիրված է եղել անվտանգության հարցերին Պարսից ծոցի շրջանում, իսկ հոկտեմբերի 18-ին Իրանին նվիրված փակ նիստ կկայանա ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հանձնաժողովում:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play