ՋՈՐՋ ԲՈՒՇԸ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉՈՒՆԻ ՀԱՐՎԱԾԵԼՈՒ ԻՐԱՆԻՆ,-<br /> ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՆԵՆՍԻ ՓԵԼՈՍԻՆ<br />


ՋՈՐՋ ԲՈՒՇԸ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉՈՒՆԻ ՀԱՐՎԱԾԵԼՈՒ ԻՐԱՆԻՆ,-
ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՆԵՆՍԻ ՓԵԼՈՍԻՆ

  • 15-10-2007 16:02:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը սահմանադրական լիազորություններ չունի առանց Կոնգրեսի համաձայնության հարված հասցնելու Իրանին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ խոսնակ Նենսի Փելոսին: «Ես չեմ կարծում, որ նախագահի ունեցած որեւէ լիազորություն թույլ է տալիս նրան Իրան մտնել առանց Կոնգրեսի կողմից ակտի»,- հոկտեմբերի 14-ին Էյ Բի Սի հեռուստաընկերության եթերում հայտարարել է Փելոսին: Հաստատելով, որ տվյալ պահին Բուշը այդպիսի խնդրանքով Կոնգրես «չի դիմել», Ներկայացուցիչների պալատի խոսնակը հիշեցրել է, որ «ԱՄՆ-ի ցանկացած նախագահ, եթե մեր երկիրը ենթարկվել է հարձակման..., շատ լուրջ լիազորություններ ունի պատասխանելու այդ երկրին, բայց մյուս բոլոր դեպքերում նա պարտավոր է դիմել Կոնգրեսին»: Փելոսին դեմ է արտահայտվել նաեւ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ահաբեկչական կազմակերպություն հայտարարելու եւ այդ կորպուսի կառույցների եւ զինծառայողների դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին ԱՄՆ-ի Սենատի վերջերս ընդունած բանաձեւին:
Նոյյան տապան  -   Միջազգային