ԻՍՐԱՅԵԼԻ ՎԱՐՉԱՊԵՏ ԷՀՈՒԴ ՕԼՄԵՐՏԻ ԴԵՄ ԵՐԿՈՒ ՆՈՐ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ<br /> Է ՀԱՐՈՒՑՎԵԼ<br />


ԻՍՐԱՅԵԼԻ ՎԱՐՉԱՊԵՏ ԷՀՈՒԴ ՕԼՄԵՐՏԻ ԴԵՄ ԵՐԿՈՒ ՆՈՐ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
Է ՀԱՐՈՒՑՎԵԼ

  • 15-10-2007 15:32:00   | Իսրայել  |  Միջազգային
ԹԵԼ ԱՎԻՎ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իսրայելի վարչապետ Էհուդ Օլմերտի դեմ հարուցվել է եւս երկու քրեական գործ իշխանությունը ի չարս գործադրելու կասկածանքով: Համապատասխան կարգադրությունը արել է կառավարության իրավաբանական խորհրդական (գլխավոր դատախազ) Մենի Մազուզը: Հետաքննությունն սկսվել է պետական հսկիչ Միխա Լինդենշտրաուսի նախաձեռնությամբ, որը ենթադրում է, որ Օլմերտը 2003-2005 թվականներին արդյունաբերության, առեւտրի եւ զբաղվածության նախարար եղած ժամանակ առաջ է մղել փաստաբանական գրասենյակի իր նախկին գործընկեր Ուրի Մեսերի շահերը: Մասնավորապես, պետական հսկիչի գերատեսչությունը պարզել է, որ մի շարք գործարաններ ու արդյունաբերական խմբեր, որոնց հետ կապված է Մեսերը, ստացել են «ներդրումների արտոնյալ օբյեկտների» կարգավիճակ, իբր, ոչ առանց Օլմերտի օգնության: Դրանից բացի, նրան կասկածում են մի շարք այսպես կոչված քաղաքական նշանակումների մեջ իրեն ենթակա նախարարությունում:
Նոյյան տապան  -   Միջազգային