«ՖՈՐԲՍ»-Ը ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ ՀԱՄԱՐՈՒՄ Է «ՄԵՌՆՈՂ ՏԵՍԱԿ»<br />


«ՖՈՐԲՍ»-Ը ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ ՀԱՄԱՐՈՒՄ Է «ՄԵՌՆՈՂ ՏԵՍԱԿ»

  • 12-10-2007 19:00:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ռադիոլրագրողները եւ պետծառայողները «Ֆորբս» ամերիկյան հանդեսի կողմից հայտարարվել են 21-րդ դարում Ամերիկայի ամենաանհեռանկարային մասնագիտություններ` ըստ ԱՄՆ-ի աշխատանքի նախարարության կանխատեսումների: Այդ ցուցակում հայտնվել են նաեւ ծրագրավորողները, արդյունաբերական ձեռնարկությունների բանվորները, տուրգործակալները, ոսկերիչները, ագարակապանները եւ մի շարք այլ մասնագիտություններ: Աշխատանքի նախարարության կանխատեսման համաձայն, բոլոր տեսակի մասնագիտությունների համար ԱՄՆ-ում աշխատատեղերի թվի միջին աճը մինչեւ 2014 թվականը կկազմի 13%, այդ իսկ պատճառով «Ֆորբսը» անհեռանկարայինների ցուցակում ընդգրկել է դրանցից նրանք, որտեղ կանխատեսվում է փոքր կամ բացասական աճ: Պարբերականը հաղորդում է, որ աշխատատեղերի աճը ժուռնալիստիկայում առաջիկա տասը տարվա ընթացքում կլինի ընդամենը 5%, եւ որ թերթերը ԱՄՆ-ում, որտեղ հիմա աշխատում է ամերիկացի լրագրողների մեծամասնությունը, կկրճատեն ծախսերը եւ աշխատատեղերը Ինտերնետի տարածման հետեւանքով: Ըստ որում, աշխատատեղերի մեծ մասը լրագրողների համար, որոնց հանդեսը անվանում է «մեռնող տեսակ», կշարունակի մնալ ոչ մեծ լսարան ունեցող եւ, համապատասխանաբար, քիչ վարձատրվող ԶԼՄ-ներում:
Նոյյան տապան  -   Միջազգային