ՍՈՄԱԼԻՈՒՄ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ Է ՍԿՍՎԵԼ<br />


ՍՈՄԱԼԻՈՒՄ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ Է ՍԿՍՎԵԼ

  • 11-10-2007 21:58:00   |   |  Միջազգային
ՄՈԳԱԴԻՇՈ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սոմալիի անցումային դաշնապետական կառավարության 33 անդամներից այսօր 22 նախարարներ հրաժարական են տվել, հաղորդում է ԱՆՍԱ իտալական լրատվական գործակալությունը: Այժմ վարչապետ Ալի Մոհամեդ Գեդին ստիպված է նորացնել իր կաբինետը եւ վստահության քվե խնդրել Ազգային ժողովից, որտեղ դրա համար կպահանջվի 50 տոկոս գումարած մեկ ձայն: Քվեարկությունը պետք է կայանա Մոգադիշոյից 245 կմ հեռավորությամբ գտնվող Բայդոա քաղաքում, որտեղ գտնվում է խորհրդարանի կենտրոնակայանը: Դիտորդների կարծիքով, ներկայիս կառավարական ճգնաժամը հրահրել է Սոմալիի Հանրապետության ժամանակավոր նախագահ Աբդուլահհի Յուսուֆ Ահմեդը, որը լրիվ խզել է վարչապետի հետ հարաբերությունները:
Նոյյան տապան  -   Միջազգային