ԱՄՆ-Ն ԵՎ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ԼԵՀԱՍՏԱՆԻ, ՎՐԱՍՏԱՆԻ ԵՎ ԲԱԼԹՅԱՆ<br /> ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՄ<br />


ԱՄՆ-Ն ԵՎ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ԼԵՀԱՍՏԱՆԻ, ՎՐԱՍՏԱՆԻ ԵՎ ԲԱԼԹՅԱՆ
ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՄ

  • 10-10-2007 16:00:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ն եւ Մեծ Բրիտանիան Լեհաստանի, Վրաստանի եւ Բալթիայի երկրներն ակտիվորեն օգտագործում են Ռուսաստանի դեմ աշխատանքի համար: «ԿՀՎ-ն եւ Մեծ Բրիտանիայի հետախուզական ծառայությունը շարունակում են ռուսական ուղղությամբ իրականացվող աշխատանքի մեջ ներգրավել Լեհաստանի, Վրաստանի, Բալթիայի եւ որոշ այլ երկրների իրենց գործընկերներին»,- «Արգումենտի ի ֆակտի» թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԴԾ տնօրեն, բանակի գեներալ Նիկոլայ Պատրուշեւը: Ըստ նրա, ամերիկյան եւ բրիտանական հատուկ ծառայությունները լուրջ ազդեցություն են գործում այդ պետությունների եւ Արեւելյան Եվրոպայի որոշ այլ երկրների հատուկ մարմինների վրա: «Դա վերաբերում է ամենալայն սպեկտրի` կադրային անձնակազմի ձեւավորումից եւ բյուջեի բաշխումից մինչեւ գործունեության ռազմավարական ուղղությունների ընտրությունն ու համատեղ հետախուզական միջոցառումների անմիջական կազմակերպումը»,- պարզաբանել է ԱԴԾ ղեկավարը: Պետրուշեւը նշել է, որ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների հատուկ ծառայությունները նախկինի պես չափազանց ակտիվ են Ռուսաստանի հանդեպ: Ընդ որում նա հատկապես առանձնացրել է Մեծ Բրիտանիային, որի հատուկ մարմինները «ոչ միայն հետախուզություն են իրականացնում բոլոր ուղղություններով, այլեւ ջանում են ներգործել մեր երկրի ներքաղաքական իրավիճակի զարգացումների վրա»: Ըստ նրա, իրենց գործողություններով աչքի են ընկնում նաեւ թուրքական հատուկ ծառայությունները, որոնք ձգտում են դիրքեր գրավել եւ զարգացնել մուսուլմանների հոծ բնակությամբ ռուսաստանյան մարզերի քաղաքական վերնախավի եւ խոշոր բիզնեսի ներկայացուցիչների շրջանում: Իր հերթին, պակիստանյան հետախուզությունը ձգտում է մուտք ունենալ դեպի ռազմական եւ երկակի նշանակության տեխնոլոգիաներ, ինչպես նաեւ տեղեկություններ հայթայթել մի շարք երկրների հետ Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության մասին:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play