ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ Ի ՎԻՃԱԿԻ Է<br /> ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԵՎ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ<br /> ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ»<br />


ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ Ի ՎԻՃԱԿԻ Է
ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԵՎ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ»

  • 09-10-2007 21:20:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանի գնահատմամբ, անհրաժեշտ է ճեղքում Հայաստանի տնտեսության այն ոլորտներում, որոնք կարող են տարածաշրջանում ապահովել Հայաստանի առաջատար դիրքերը, նկատի առնելով հարեւանների հետ նրա բարդ հարաբերությունները եւ հատկապես շրջափակման գործոնը: «Ազգ» օրաթերթին տված հարցազրույցում Ա.Աբրահամյանը կարծիք է հայտնել, որ տնտեսության մեջ իսկապես տեղի են ունեցել որոշակի տեղաշարժեր, դիտվում է տնտեսական աճ, որը, պաշտոնական տվյալների համաձայն, արտահայտվում է երկնիշ թվով, սակայն, ըստ նրա, հաշվի առնելով Հայաստանի դժվարությունների ողջ համալիրը, նույնիսկ նման աճն անբավարար է անչափ լուրջ ռազմավարական հարցերի լուծման համար: Ա.Աբրահամյանի համոզմամբ, օրակարգից հանված չէ հանրապետության ապաշրջափակման, տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման ուղիների որոնումը, ինչը, անշուշտ, առավել բարենպաստ պայմաններ կստեղծեր տնտեսական ցատկի համար: «Ասում են, «մերկերը հնարամիտ են լինում»,- նշել է Ա.Աբրահամյանը, ավելացնելով, որ շարունակվող շրջափակումը Հայաստանին գուցե ստիպի կապի նորագույն միջոցները, ինտերնետը ավելի մեծ չափով օգտագործել գիտելիքահենք տնտեսության, տեղեկատվական համակարգերի զարգացման համար: Ըստ նրա, Հայաստանի տարածքի ֆիզիկական շրջափակումը հայ ծրագրավորողներին, բարձր տեխնոլոգիաների մասնագետներին, գիտնականներին, տնտեսագետներին համաշխարհային գիտելիքահենք տնտեսության ոլորտում եւ աշխատանքի միջազգային բաժանման մեջ ներգրավելու խոչընդոտ չէ: «Դրա համար, իհարկե, կպահանջվեն մեծ ներդրումներ, որոնք հանրապետությունն այսօր, ցավոք, չունի բավարար քանակությամբ»,- նշել է Ռուսաստանի հայերի միության նախագահը: «Մենք պարտավոր ենք հանրապետության տնտեսական իրավիճակը գնահատել ոչ միայն ելնելով այս եւ նախորդ տարիների ցուցանիշների համեմատությունից, այլեւ տարածաշրջանի տնտեսության զարգացման, մեր հարեւանների, գործընկերների եւ հակառակորդների հնարավորությունների համատեքստում: Միայն այդ դեպքում մենք կկարողանանք տեսնել օբյեկտիվ պատկերը, քանի որ Հայաստանի տնտեսությունն ի վիճակի է ապահովելու մեր ժողովրդի եւ մեր պատմական հայրենիքի տնտեսական ու հատկապես ռազմաքաղաքական անվտանգությունը»,- ասել է Ա.Աբրահամյանը, հույս հայտնելով, որ Հայաստանի նոր նախագահը եւ իշխանություններն ընդհանուր առմամբ առավել արդյունավետ կօգտագործեն սփյուռքի ներուժը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play