ՆԻԿՈԼԱ ՍԱՐԿՈԶԻՆ ԺԱՄԱՆՈՒՄ Է ՄՈՍԿՎԱ<br />


ՆԻԿՈԼԱ ՍԱՐԿՈԶԻՆ ԺԱՄԱՆՈՒՄ Է ՄՈՍԿՎԱ

  • 09-10-2007 17:16:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հոկտեմբերի 9-ին ժամանում է Մոսկվա: Սա Ֆրանսիայի նոր նախագահի առաջին պաշտոնական այցն է Ռուսաստան: Այն կտեւի երկու օր: Ռուսաստանի նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն նշել է, որ «Ֆրանսիան Ռուսաստանի համար եղել եւ մնում է հեռանկարային գործընկերներից մեկը»: Այդ առնչությամբ նա ընդգծել է, որ բանակցությունների ընթացքում առաջին հերթին կքննարկվեն առեւտրատնտեսական հարաբերությունների առկա վիճակի եւ հեռանկարի հարցերը: Մինչդեռ Փարիզում մտադիր են ուշադրությունը բեւեռել նախ եւ առաջ միջազգային խնդիրների վրա: «Կարծում եմ, ավելի շատ կխոսվի ռազմավարական, քան տնտեսական հարցերի մասին»,- հայտարարել է ՌԴ-ում Ֆրանսիայի դեսպան Ստանիսլաս դե Լաբուլեն:
Նոյյան տապան  -   Միջազգային